Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը պարզաբանում է

12:40, կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.
Ոստիկանությունը պարզաբանում է

Ոստիկանությունը պարզաբանում է. «Վերջերս <<Դինգո թիմ>> կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի` օրեր առաջ, Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։ Տեղեկացնենք, որ կատարվածի վերաբերյալ <<Դինգո թիմ>> կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում է վերցվել։ Բաժնի ծառայողները, ակտիվ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ այդ անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։

5190 | 0
Facebook