Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չինաստանում դեռահասը մի գիշերում 2 ինքնաթիռ է փախցրել

10:36, կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.
Չինաստանում դեռահասը մի գիշերում 2 ինքնաթիռ է փախցրել

Չինաստանում 13-ամյա տղան մի գիշերվա ընթացքում 2 ինքնաթիռ է փորձել փախցնել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Տղան գիշերը մտել է զբոսաշրջային բյուրոյի անգար, նստել փոքրիկ ինքնաթիռն ու հանելով կայանման վայրից՝ հարվածել ցանկապատին:

Չինաստանում դեռահասը մի գիշերում 2 ինքնաթիռ է փախցրել
Չինաստանում դեռահասը մի գիշերում 2 ինքնաթիռ է փախցրել
Բայց վթարը չի հուզել արկածախնդիր տղային: Նա իջել է և նստել մեկ այլ ինքնաթիռ ու նորից փորձել օդ բարձրանալ:
Չինաստանում դեռահասը մի գիշերում 2 ինքնաթիռ է փախցրել
Չինաստանում դեռահասը մի գիշերում 2 ինքնաթիռ է փախցրել
Կայանատեղիում մի քանի պտույտ անելով՝ նա թողել է ինքնաթիռն ու լքել անգարը:

Տեղի ունեցածի մասին բյուրոյին աշխատակիցներն իմացել են միայն առավոտյան: Դեռահասին ձերբակալել են: Բյուրոյի ինժեներներից մեկը հիշել է, որ դեպքի նախօրեին տղան հետևելիս է եղել, թե ինչպես են վերանորոգում ինքնաթիռի շարժիչը: Այդ մի քանի ժամն էլ նրան բավական է եղել հասկանալու համար՝ ինչպես ղեկավարել ինքնաթիռը:

Ոստիկանությունում տղան խոսոտավանել է, որ իր հայրն ու 2 քույրերը չեն իմացել կատարվածի մասին:

Ինքնաթիռների տերերը ընտանիքից պահանջել են 8000 յուան՝ վնասված մասերը վերականգնելու համար: Ընտանիքը կարողացել է վճարել միայն 2000-ը:

Չինաստանում դեռահասը մի գիշերում 2 ինքնաթիռ է փախցրել
14223 | 0
Facebook