Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է ներկայացվել Կոնգրես

11:15, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
ՌԴ դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է ներկայացվել Կոնգրես

Հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի միջոցով ագրեսիվ ոտնձգության դադարեցման մասին» նախագիծ են դրել շրջանառության մեջ, առիթը՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած իրադարձություններն են։
     «ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է քննադատել Ռուսաստանի վտանգավոր հարձակումն Ուկրաինայի ռազմածովային ուժերի վրա, ինչպես նաև 24 նավաստիների անօրինական ձերբակալումը»,- նշված է օրինագծի հեղինակների հայտարարության տեքստում: «Միջազգային հանրությունը չպետք է անգործություն դրսևորի, քանի որ Ռուսաստանը մեծացնում է իր ագրեսիան Եվրոպայում ու ամբողջ աշխարհում»,- հավելում են կոնգրեսականները:

Օրենսդիրներն առաջարկում են պատժել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության 24 ներկայացուցիչների:

7372 | 0
Facebook