Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:25, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի հուլիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.10C (2000 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.20C (2007 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.60C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

4608 | 0
Facebook