Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տոկիո-2020-ի մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղը հավաքվել է

16:35, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
Տոկիո-2020-ի մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղը հավաքվել է

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն հայտարարել է, որ օլիմպիական և պարալիմպիկ խաղերի 5000 մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղի ամբողջ քանակը հավաքվել է:

Երկու տարվա ընթացքում բջջային հեռախոսներից, համակարգիչներից և այլ տեխնիկայից արդյունահանվել է 32 կգ ոսկի, 3,5 տ արծաթ և 23 ց բրոնզ:

Անհրաժեշտ քանակն ապահովելու համար օգտագործվել է 6 մլն հին էլեկտրատեխնիկա, այդ թվում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հեռախոսը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջների համաձայն՝ ոսկե մեդալը պետք է արծաթե հիմք ունենա և պարունակի առնվազն 6 գր մաքուր ոսկի:

7996 | 0
Facebook