Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ալաշկերտ» - «Մակեդոնիա» հանդիպման ընթացքում մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել

22:30, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
«Ալաշկերտ» - «Մակեդոնիա» հանդիպման ընթացքում մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Երևանի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» հանդիպման ընթացքում արտակարգ դեպք է տեղի ունեցել, հայտնում է armtimes.com-ը։

Մարզադաշտի մոտակայքում, որտեղ ֆուտբոլասերները կայանում են ավտոմեքենաները, հրդեհ է բռնկվել։ Մարզադաշտի հաղորդավարը խնդրել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ֆուտբոլասերները տեղափոխեն մոտակայքում կայանած իրենց ավտոմեքենաները։

Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել են չոր խոտից բռնկված կրակը։

«Ալաշկերտ» - «Մակեդոնիա» հանդիպման ընթացքում մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել
4020 | 0
Facebook