Խնդրում ենք սպասել...

Համացանց

Խոշոր անտառային հրդեհներ Թուրքիայում. այրվել են տներ, հյուրանոցային համալիր

21:10, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
Խոշոր անտառային հրդեհներ Թուրքիայում. այրվել են տներ, հյուրանոցային համալիր

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի Մուղլա նահանգում արդեն 24 ժամ է, ինչ անտառային հրդեհները նորանոր տարածքներ են մոխրակույտի վերածում: Շուրջ 500 հեկտար անտառ արդեն հայտնվել է կրակի մեջ: Այրվել են նաև բնակելի տներ, հյուրանոցային համալիր: Մի քանի գյուղերի բնակիչներ տարահանվել են, քանի որ քամին կրակը դեպի այդ գյուղեր է տանում: Կրակը պարզ երևում է 60 կմ հեռավորության վրա գտնվող տուրիստական Ֆեթիյե շրջանից: Դեպքի վայրում աշխատում է 520 հրշեջ բրիգադ, 105 ջրատար տանկեր, 18 բուլդոզեր և 15 ուղղաթիռ»:

4891 | 0
Facebook