Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ակցիաները շարունակական են լինելու, մինչև կուտակված աղբավայրեր չլինեն»․ ցուցարարներ

15:10, երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ.
«Ակցիաները շարունակական են լինելու, մինչև կուտակված աղբավայրեր չլինեն»․ ցուցարարներ

Երևանի քաղաքապետարանի մոտ աղբ լցրած «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամներից 8–ը այսօր բերման էին ենթարկվել, բացատրական աշխատանքներից հետո, սակայն, նրանք ազատ արձակվեցին։

Կազմակերպիչները նշում են, որ նմանատիպ ակցիաները շարունակական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հարցին լուծում չի տրվել․

«Ակցիաները շարունակաբար են լինելու մինչև որ կուտակված աղբավայրեր չլինեն»,-ասում են նրանք։

«Մեզ բերման են ենթարկել և դրա արդյունքում ՀՀ ոստիկանության աշխատակիցները իմ ձեռքն են վնասել, այդ մասին ունեմ տեսաձայնագրություն»,-հայտարարեց ակցիայի մասնակից, «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը, ով բերման էր ենթարկվել ակցիայի մյուս մասնակիցների հետ։

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք Երևանի տարբեր հատվածներից հավաքած աղբը նետել էին քաղաքապետարանի գլխավոր մուտիք մոտ, ինչից հետո իրավապահ մարմինները ակցիայի 8 մասնակցի բերման էին ենթարկել։

| | |
1359 | 1
Facebook
COMMENT.am