Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դայմոնդ»-ի տնօրենը ձերբակալվել է, բերման են ենթարկվել ռեստորանի մի շարք աշխատակիցներ

14:35, կիրակի, 30 հունիսի, 2019 թ.
«Դայմոնդ»-ի տնօրենը ձերբակալվել է, բերման են ենթարկվել ռեստորանի մի շարք աշխատակիցներ

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է հունիսի 28-ին՝ Երևանում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով:

Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Անուշ Դ-ից, ով հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում գումար է կորցրել և խնդրել է, որպեսզի նշված ռեստորան մոտենա ոստիկանության ծառայող:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

18959 | 0
Facebook