Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար

13:00, հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.
Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար

Պետական բյուջեից Առողջապահության նախարարությանը կհատկացվի հավելյալ գումար, որը հնարավոր կլինի պետական բյուջեի 62 միլիարդ հավելյալ մուտքի հաշվին։

«Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության համար հատկացնել լրացուցիչ 5․1 միլիարդ դրամ՝ սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից պետպատվերով օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու և մարդու օրգանների՝ 12 երիկամի և 11 ոսկրածուծի փոխպատվաստման համար։ Այս փոփոխություններից ընդհանուր առմամբ օգտվելու է 500 հազար քաղաքացի։ Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար»,-Կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։
     Նշենք, որ մինչ այժմ միայն 0-7 տարեկանների համար էր անվճար բժշկական ծառայությունը գործում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքացիներին. «Հարգելի քաղաքացիներ, եթե ձեր և մեր երեխաները կհիվանդանան, աստված չանի իհարկե, ՀՀ կառավարությունը ձեր երեխայի բուժման ծախսերը կհոգա: Մենք ասում ենք՝ սիրելի քաղաքացիներ, էս մի հոգսը ձեզնից վերցնում ենք»:

| | |
6448 | 1
Facebook