Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը: Հունիսի 25-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները: Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Ներսեսյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց մոլդովացի Անդրեյ Չիրյակովի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տոնեց:
Ներսեսյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը լինելու է թուրք Մալկան Բայրամը: Մենամարտը կայանալու է հունիսի 26-ին:
Ներսեսյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ:
Հունիսի 25-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Հովհաննես Բաչկովը (64 կգ) ևս հաղթել են 1/8 եզրափակիչում: Այսօր պայքարի դուրս կգա նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ):