Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նա, ով կհամաձայնի Իվանիշվիլիի հետ, կա՛մ հիմար է, կա՛մ ծախված». Սաակաշվիլի

16:10, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Նա, ով կհամաձայնի Իվանիշվիլիի հետ, կա՛մ հիմար է, կա՛մ ծախված». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Իվանիշվիլիի հետ համաձայնողը կամ հիմար է կամ ծախված. այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Խոսքը վերաբերում է քիչ առաջ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը, որի համաձայն 2020-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Սաակաշվիլիի խոսքով՝ սրան ի պատասխան ժողովուրդը պետք է շարունակի ակցիաները Վրաստանի ողջ տարածքով: Նախկին նախագահի խոսքով զրոյական անցումային շեմով 2020-ին ընտրություններ անցկացնելն Իվանիշվիլիին հնարավորություն կտա փոքր-փոքր կուսակցություններ գնել: «Իվանիշվիլին այժմ խուճապի մեջ է: Նա պետք է պաշտոնից հեռացնի Գախարիային, ազատի բոլոր ձերբակալվածներին և նշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- տեսաուղերձով հայտարարել է Սաակաշվիլին:

Նշենք նաև, որ ընդդիմությունն արդեն հայտնել է իր գոհունակությունը իշխող կուսակցության որոշումից, բայց դեռևս շարունակում է պահանջել երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը:

4994 | 0
Facebook