Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արարատ-Արմենիա»-ն էստոնացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

12:15, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Արարատ-Արմենիա»-ն էստոնացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին է միացել Էստոնիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Իլյա Անտոնովը: Իլյան հանդես է եկել էստոնական «Պուումա», «Լեվադիա», ավստրիական «Հորն», սլովենական «Ռուդար Վելենյե» և մի շարք այլ ակումբներում: «Լեվադիա»-ի կազմում երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն և մեկ անգամ Էստոնիայի Գավաթի խաղարկության հաղթող: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Հերմանստադտ» ակումբի ֆուտբոլիստ:

Ակումբից հայտնում են նաև, որ ավարտվել է Վլադիմիր Խոզինի վարձավճարի ժամկետը: Շուրջ մեկ ամիս տևած բանակցություններից հետո նրա հետ չհաջողվեց նոր պայմանագիր ստորագրել:

2487 | 0
Facebook