Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից միայն մեկ սպասելիք կա. «Հրապարակ»

09:55, շաբաթ, 22 հունիսի, 2019 թ.
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից միայն մեկ սպասելիք կա. «Հրապարակ»

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, առավել ևս երկու երկրների ղեկավարների ամեն հանդիպումից առաջ մամուլում և փորձագիտական շրջանակներում ակտիվանում են ղարաբաղյան բանակցային գործընթացից հնարավոր ակնկալիքների մասին խոսակցությունները:

Դա միանգամայն բնական է, քանի որ ենթադրել, որ հակամարտության կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կամ առաջին դեմքերը հանդիպում են հենց այնպես՝ մտերմիկ զրուցելու, մեկ բաժակ սուրճ խմելու և մինչ նոր հանդիպումը միմյանց հրաժեշտ տալու համար, առնվազն անհեթեթ է թվում: Մինչդեռ, վերջին մոտ երկու տասնամյակների փորձը ցույց է տվել, որ նման հանդիպումները, որպես կանոն, հենց այդպես էլ ավարտվում են՝ առանց որևէ արդյունքի:

Այս առումով, վստահաբար, բացառություն չի լինի նաև հունիսի 21-ին Վաշինգտոնում սպասվող՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: Ի դեպ, այն, որ վաշինգտոնյան հանդիպումից առանձնապես սպասելիքներ չկան, այդ մասին արդեն իսկ մամուլին տված մեկնաբանություններում ասել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի արտգործնախարարները: Նույն ոգով են պարուրված նաև երկու երկրների փորձագետների հրապարակած վերլուծությունները:

Այն պնդման օգտին, որ այս անգամ էլ բանակցություններում հնարավոր առաջընթաց արձանագրելուն առնչվող սպասելիքներ չեն կարող լինել, խոսում է պարզ հանգամանքը, որ ինչպես քննարկումների սեղանին դրված փաստաթղթում, այնպես էլ բանակցային ձևաչափում, գոնե դատելով հրապարակային հայտարարություններից, ոչինչ չի փոխվել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3829 | 0
Facebook