Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ ձյուդոյիստները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Ֆրանսիայում

15:40, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Հայ ձյուդոյիստները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Ֆրանսիայում

Հունիսի 15-ին Ֆրանսիայի Թուլոն քաղաքում անցկացված ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը՝ մարզիչ և մրցավար Գոռ Մկրտչյանի գլխավորությամբ: Մրցաշարի հաղթող դարձավ 34 կգ քաշային Գոռ Սաֆարյանը, արծաթե մեդալ նվաճեց 66 կգ քաշային Ռազմիկ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալի արժանացավ 55 կգ քաշային Վահագն Ղազարյանը։

Հայաստանի հավաքականը պարգևատրվեց նաև դիպլոմով և գավաթով՝ լավագույն տեխնիկայի համար:
     Նշենք նաև, որ մրցաշարի մեկնարկից առաջ՝ հունիսի 16-ին, անցկացվեց ուսումնամարզական հավաք բոլոր մասնակիցների համար, որտեղ վարպետության դասեր տվեց ֆրանսիացի հայտնի ձյուդոիստ, Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2003 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի 6-ակի գավաթակիր Բենջամին Դարբելեն:

2333 | 0
Facebook