Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում առաջին անգամ նախկին նախագահին կդատեն կոռուպցիայի համար

18:05, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Ֆրանսիայում առաջին անգամ նախկին նախագահին կդատեն կոռուպցիայի համար

Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը մերժել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի փաստաբանի միջնորդությունը, որով նա հանդես էր եկել իր դեմ հարուցված գործը դատարան հանձնելու դեմ:

Երկրի նախկին նախագահը մեղադրվում է նախաքննության վրա ճնշում գործադրելու համար, այդ թվում՝ կաշառելու միջոցով:

Սարկոզին կասկածվում է նրանում, որ իր փաստաբանի օգնությամբ փորձել է տեղեկատվություն ստանալ այն ժամանակվա մագիստրատ Գիլբեր Ազիբերից՝ քննվող այն գործի մասին, որը վերաբերել է 2007թ. իր նախագահական ընտրարշավի անօրինական ֆինանսավորմանը:

Այդ մասին գրում է Le Figaro-ն: Դատական նիստը պետք է տեղի ունենա մոտակա ամիսներին:

Քննությունը պարզել է, որ Սարկոզին այդ քայլով ցանկացել է հասկացնել Ազիբերին, որ պատրաստ է տեղեկատվության տրամադրման դիմաց օգնել Ազիբերիին՝ պատկառելի պաշտոնի նշանակելու հարցում:

Սարկոզին պնդել է, որ ինքը նման բան չի արել և մեղավոր չէ: Սակայն իրավապահ մարմինները կարծում են, որ գործարքը տեղի չի ունեցել, որովհետև նախկին նախագահը կռահել է, որ իր հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են:

Եթե մեղադրանքը հաստատվի, ապա Ն. Սարկոզին կլինի երկրի առաջին ղեկավարը, որին կդատեն կոռուպցիայի համար:

6182 | 1
Facebook