Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Սեդա Սաֆարյանը ևս ինքնաբացարկ հայտնեց դատավորին

16:20, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
Սեդա Սաֆարյանը ևս ինքնաբացարկ հայտնեց դատավորին

Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող բողոքների քննությանը գործով ծանր մարմնական վնասվածք ստացած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնեց:

Ըստ նրա՝ դատավորը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին և սա հիմք է ինքնաբացարկի. «Դատավոր Դանիելյանի գործունեությունն առնչվում է Մարտի 1-ի և 2-ի իրադարձություններին, և նա այժմ հայտնվել է իր նախկին դիրքորոշման հակառակ բևեռում և որքան էլ հիմա ուզենա՝ չի կարողանա որպես արդար դատավոր հանդես գալ»,-նիստի ժամանակ ասաց Սաֆարյանը։

| | |
2758 | 0
Facebook