Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Համացանց

«Որ հերոս է, պետք է պարտադիր պաշտո՞ն ունենա». Լիզա Ճաղարյան

05:35, չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ.
«Որ հերոս է, պետք է պարտադիր պաշտո՞ն ունենա». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բալասանյանի՝ աշխատանքից ազատվելն աշխարհի վերջի պես ներկայացնող ԶԼՄ-ները պարտադիր նշում են, որ ինքն Արցախի հերոս է։ Այսինքն՝ ի՞նչ։ Որ հերոս է, պետք է պարտադիր պաշտո՞ն ունենա մինչև կյանքի վերջն ու իրեն վերին արտի ցորե՞ն երևակայի։ Արցախի միակ հերոսը Վիտալի Բալասանյա՞նն է։ Բա էն Արցախի հերոսների հարցը ո՞նց լուծենք, որ երբեք պաշտոն չեն ունեցել ու ապրել և ապրում են կիսաքաղց։ Բա Մանվել Գրիգորյանն էլ է Արցախի հերոս, բերաններդ կչորանա՞, որ կեսբերան մի աջակցող բան էլ նրան ասեք։ Վիտալի Բալասանյանն ու Արցախում և Երևանում հարստացած-հղփացած մնացած «Արցախի հերոսները» երևի արդար քրտինքով են հղփացել, ձեր ռոբիկն էլ հետները։ Զահլա տարաք իսկականից»։

| | |
3319 | 0
Facebook