Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեծ սպասելիքներ ունեմ»․ Սերգեյ Բուլատով

16:05, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
«Մեծ սպասելիքներ ունեմ»․ Սերգեյ Բուլատով

Երևանի «Արարատ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ է նշանալվել ռուս մասնագետ Սերգեյ Բուլատովը: 47-ամյա մասնագետը խոսել է առաջիկա ծրագրերի մասին․ «Կարծում եմ՝ Երևանում գրեթե բոլորը գոհ չեն այն արդյունքներից, որն ունեցել է «Արարատ»-ը: Նրանք ցանկանում են, որ ակումբը՝ այդպիսի հնչեղ անվանումով, միշտ հաղթի ու լինի բարձունքում: Հույս ունեմ՝ այն փոփոխությունները, որ լինում են ակումբում, կհանգեցնեն նման դրական արդյունքների և թիմը կսկսի հաղթել ու վերադառնալ նախկին բարձունքին:

Ես ծնվել եմ 1972 թվականին ու այդ տարիներին սովետական ֆուտբոլում իշխում էին Թբիլիսիի «Դինամո»-ն, «Պախտակոր»-ը, «Արարատ»-ը… Կային նաև հզոր ակումբներ Ուկրաինայից՝ Կիևի «Դինամո»-ն, «Շախտյոր»-ը: Դրանք սովետական ֆուտբոլի ոսկե տարիներն էին, իսկ «Արարատ»-ը զգալի դեր էր խաղում այդ ամենի մեջ: Իհարկե, ես տեղյակ եմ «Արարատ»-ից, գիտեմ նրա պատմության և չեմպիոնության մասին: Մեծ սպասելիքներ ունեմ և կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

2702 | 0
Facebook