Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ջուրը չի հասցնում ինքնամաքրվել և այս վիճակով է հասնում գյուղացիներին»․ ՀԲՃ-ն ահազանգում է

10:25, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
«Ջուրը չի հասցնում ինքնամաքրվել և այս վիճակով է հասնում գյուղացիներին»․ ՀԲՃ-ն ահազանգում է

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղի բնակիչները շարունակում են ահազանգել Գեղարոտ գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երի պատճառով առաջացած խնդիրների մասին։ Գյուղի ոռոգման միակ աղբյուր հանդիսացող գետը մոտ 10 կմ հոսում է ՓՀԷԿ-երի խողովակներով, ինչի արդյունքում ջուրը չի հասցնում ինքնամաքրվել և այս վիճակով է հասնում գյուղացիներին։
     Գյուղից մեզ փոխանցեցին, որ հունիսի 6-ին վաղ առավոտվանից իրենք ակցիա են իրականացնելու այս խնդիրը լուծելու պահանջով, քանի որ ոռոգման սեզոնը սկսվում է, և իրենք չեն ուզում հերթական անգամ փչացնել իրենց բերքը։
     Լուսանկարներն արել են տեղացիները 2019թ․ հունիսի 4-ին։

ՀԲՃ-ն մի քանի տարի է բարձրաձայնում է այս գյուղի, Գեղարոտ գետի և ՓՀԷԿ-երի խնդիրների մասին, բայց, ցավոք, լուծումներ դեռ չեն գտնվել»։

3331 | 0
Facebook