Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ֆինանսների նախարարը՝ անկոստյում ձևաչափում. «Հրապարակ»

09:35, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
Ֆինանսների նախարարը՝ անկոստյում ձևաչափում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։

Նրանց «քավության նոխազ» կդարձնեն՝ այս պաշտոնյաների ուսերին բարդելով տնտեսական հեղափոխության և պետության զարգացման դանդաղկոտության պատճառները։ Երեկ մեր լրագրողը նախարար Ջանջուղազյանին հարցրել է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Վերջինս, սովորույթի համաձայն, հումորի է վերածել՝ ասելով, թե վերջապես իր սիրած «առանց կոստյումի» ֆորմատում հանդես կգա, նաև ավելացրել է․ «Ինչո՞ւ եք զարմանում․ եթե դուք ինձ առանց կոստյումի չեք պատկերացնում, ապա ասեմ, որ հաճախ է այդպես լինում, տանը և այլ վայրերում, ես միշտ չէ, որ կոստյում եմ հագնում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3434 | 0
Facebook