Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն ասել է, թե ում կուզենար տեսնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

17:20, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
Թրամփն ասել է, թե ում կուզենար տեսնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ում կուզենար տեսնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում. այս մասին նա խոսել է բրիտանական The Sun-ին տված հարցազրույցի ընթացքում:

Թրամփի խոսքերով, ինքը ճանաչում է տարբեր թեկնածուների, բայց կարծում է, որ վարչապետի պարտականությունները «գերազանց» կարող է կատարել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը:

«Ես սիրում եմ նրան: Միշտ հավանել եմ նրան: Չգիտեմ՝ կընտրեն նրան, թե ոչ, բայց նրան շատ լավ մարդ եմ համարում, շատ տաղանդավոր անձնավորություն»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփն ավելացրել է, որ Ջոնսոնը միշտ դրական է վերաբերվել իրեն ու ԱՄՆ-ին:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Բորիս Ջոնսոնին, Brexit-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների հետևանքով, դատարան են կանչել:

6961 | 0
Facebook