Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

10:10, հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ.
Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Իրանն ամերիկյան կողմի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ չի անցկացնի. Reuters-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ղեկավար Ալի Համենեին:

«Մենք արդեն ասել ենք, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չենք անցկացնի, որովհետև դրանք որևէ օգուտ չեն տա, միայն վնաս կհասցնեն»,- նշել է Ալի Համենեին:

Նրա խոսքով՝ երկխոսությւոնը հնարավոր կլինի, եթե Վաշինգթոնը չեղարկի պատժամիջոցները:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմաններ էր սահմանել Իրանի հետ բանակցությունների համար:

6035 | 0
Facebook