Վաշինգթոնը պատրաստ չէ Պեկինի հետ առևտրային գործարք կնքել: Bloomberg-ի հաղորդմամբ, այս մասին Ճապոնիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Կարծում եմ, որ չինացիները կցանկանային առևտրային գործարքը կնքել այն պայմաններով, որոնք առաջարկել էին մինչև դրանց վերանայումը: Նրանք ուզում են առևտրային գործարք կնքել, բայց մենք պատրաստ չենք դրան»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ Չինաստանից ներկրվող ապրանքի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը կարող են «էականորեն և շատ հեշտությամբ ավելանալ»:
Միևնույն ժամանակ, Թրամփը վստահություն է հայտնել, որ Վաշինգթոնին ու Պեկինին կհաջողվի համաձայնության գալ. «Կարծում եմ, որ հետագայում ԱՄՆ-ն ու Չինաստանը գերազանց առևտրային գործարք կկնքեն, մենք անհամբերությամբ սպասում ենք դրան»: