Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.

Միջազգային

«Գուցե Մխիթարյանը չի ցանկանում խաղալ». Շեյդաև

01:55, երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.
«Գուցե Մխիթարյանը չի ցանկանում խաղալ». Շեյդաև

Ադրբեջանի ազգային հավաքականի և ռուսական «Կռիլյա Սովետով»-ի հարձակվող Ռամիլ Շեյդաևն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը։

«Ինձ համար տարբերություն չկա՝ նա գալիս է Բաքու, թե ոչ։ Դա իր անձնական խնդիրն է։ Գուցե Մխիթարյանը պարզապես չի ցանկանում խաղալ։ Երկրպագուները, կարծում եմ, ոչինչ չեն կորցնի նրա բացակայությունից։

Բազմիցս խոսել եմ «Արսենալ»-ին երկրպագելու մասին։ Կարծում եմ՝ նրանք կհաղթեն»,- նշել է Շեյդաևը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։

| | |
2586 | 0
Facebook