Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանյան բանտում կալանավորը կտտանքներից մահացել է

22:10, կիրակի, 26 մայիսի, 2019 թ.
Ռուսաստանյան բանտում կալանավորը կտտանքներից մահացել է

ՌԴ Յարոսլավլ քաղաքի կալանավայրում մահացել է 30-ամյա կալանավոր, նրա մարմնին կտտանքների բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Gulagu.net-ը: Ըստ իրավապաշտպանների՝ ապրիլի 28-ին կալանավոր Ալեքսեյ Սեդյակինին հոսպիտալացրել են մեկուսարանից և տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ ախտորոշել են գանգուղեղային տրավմա ու գլխուղեղի այտուց, ծեծի հետքեր: Նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխությունն ապահովող սարքին, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է մայիսի 24-ին: Նա ազատազրկված է եղել 3 տարով՝ հեռախոսային ահաբեկության համար: Հայտնի է, որ նրան բուժող բժիշկներին արգելել են որևէ տեղեկատվություն հրապարակել:

Նշենք, որ 2019-ի մարտ ամսին համացանցում հրապարակվել էր 2 տեսանյութ Յարոսլավլի գաղութում ձերբակալվածների կտտանքների պատկերներով:

6602 | 0
Facebook