Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ վոլեյբոլիստները 48 միավոր են վաստակել Լոնդոնում

15:05, կիրակի, 26 մայիսի, 2019 թ.
Հայ վոլեյբոլիստները 48 միավոր են վաստակել Լոնդոնում

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Լոնդոնում ընթացող Միջմայրցամաքային գավաթի առաջնության Բ ենթախմբում, որտեղ հանդես են գալիս Անգլիայի, Շվեյցարիայի և Բուլղարիայի հավաքականները: Բուլղարիայի հավաքականը չէր ժամանել առաջնությանը:

Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումները անցկացրեց Անգլիայի հավաքականի հետ և պարտվեց երկու հանդիպումներում՝ 0:2 հաշվով։ Նույն հաշվով մեր տղաները պարտվեցին Շվեյցարիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրեց երրորդ տեղը և վաստակեց օլիմպիական խաղերի պայքարի համար 48 վարկանշային միավոր:

Հավաքականը շարունակելու է իր մրցելույթները 2019-2020 թվականների օլիմպիական վարկանշային մրցաշարերում՝ Տոկիո-2020-ի ուղեգիր ձեռք բերելու համար:

2683 | 0
Facebook