Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերջին զանգին ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա

16:15, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
Վերջին զանգին ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա

Մայիսի 24-ին, «Վերջին զանգի» առթիվ, աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով հանրապետության բոլոր քաղաքներում ու ավտոճանապարհներին ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացրել է շուրջօրյա ուժեղացված ռեժիմով։
     Ողջ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 207 տրանսպորտային միջոց, որոնցից 89-ը մայրաքաղաքում, իսկ 118-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասներ, որոնցից 29-ը՝ մայրաքաղաքում, 42-ը՝ մարզերում, 37 վարոդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար, այս մաիսն տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից:

3191 | 0
Facebook