Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Youtube-ի և Facebook-ի օգտատերերը բողոքել են ծառայությունների աշխատանքից

02:10, ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ.
Youtube-ի և Facebook-ի օգտատերերը բողոքել են ծառայությունների աշխատանքից

Youtube-ի և Facebook-ի օգտատերերը բողոքել են ծառայությունների աշխատանքի ընթացքում առաջացած ձախողումներից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Downdetector կայքին:

ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ռուսաստանի յութուբյան օգտատերերը բողոքել են ծառայությունների աշխատանքից: 78%-ը տեսանյութերը դիտելու հետ է խնդիր ունեցել, 10%-ը՝ ձայնի, 10% էլ` հենց կայքի: ԱՄՆ-ի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ֆեսբուքյան օգտատերերն էլ բողոքել են սոցիալական կայքի ծառայությունների աշխատանքից: Նրանց մոտ խնդիրներ են առաջացել ֆեսբուքյան լրահոսի ու կայքից դուրս գալու հետ կապված:

3322 | 0
Facebook