Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը «112 Украина» հեռուստաալիքի եթերում բացատրել է, թե ինչով է պայմանավորված Միացյալ Նահանգների կողմից հակառուսական պատժամիջոցները խստացնելու Ուկրաինայի կոչը:
Բոգդանի խոսքերով սա Մոսկվայի «լռության» պատասխանն էր այն առաջարկված նախաձեռնությունների մասով, որոնք մասնավորապես վերաբերում էին ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատման բանակցություններին:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Զելենսկու իշխանության ներքո գտնվող Ուկրաինան կպահպանի Ռուսաստանի նկատմամբ «մահակի և քաղցրաբլիթի» քաղաքականությունը: Նրա խոսքերով, Կիևում պատրաստ են հանդիպել, խոսել ու հակամարտությունը խաղաղ կարգավորել, բայց Մոսկվան դեռևս չի համաձայնում դրա հետ:
«Դե, իհարկե, մենք պետք է գնանք նաև այլ ճանապարհներով՝ մահակի: Միջազգային հանրությանը խնդրենք, որ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրի, որպեսզի նրանք որոշակի որոշումներ կայացնեն: Մի քայլ հօգուտ մեզ»,- հավելել է Անդրեյ Բոգդանը: