Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս մառազմը». Լուսինե Հարոյան

13:00, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս մառազմը». Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեմն ապշում եմ, թե աբսուրդն ինչ աստիճանի կարող է հասնել` երկրում իշխանության շատ լուրջ կոլլապս է, Ադրբեջանը հայտարարել է, որ հաջորդ կանգառը Շուշիում է և շատ լուրջ նախապատրաստվում է պատերազմի, իսկ «Լույս» խմբակցությունն առաջարկում է փողոցների անվանումների դիմաց դնել «սուրբ» բառը: Ու ամենածիծաղելին, որ այդ բառի մեջ, ըստ տիկնոջ, շատ լուրջ տուրիսական նշանակություն կա: Հենց փոխեցինք, տուրիստները հերթ են կանգնելու մեր սահմանի մոտ: Վախ, մենք էլ` տուրիզմի ոլորտի աշխատողներս, քանի տարի գլուխ ենք ջարդում, մտածում ենք, ոնց անենք, որ մեր երկրի տուրիզմը զարգացնենք: Ու այս մարդիկ աշխատում են քաղաքապետարանում, կառավարությունում, օրեսդիր մարմիններում... Իսկ մեկն այս տիկնոջը տեղեկացրե՞լ է, թե ինչ հսկայական գումարների հետ է կապված փողոցների անվանափոխությունը: Լավ, մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս մառազմը»:

4631 | 0
Facebook