Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այս դատական համակարգը արտացոլումն է կոռումպացված, իշխանագող համակարգի». վարչապետի մամուլի խոսնակ

00:10, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Այս դատական համակարգը արտացոլումն է կոռումպացված, իշխանագող համակարգի». վարչապետի մամուլի խոսնակ

«Որևէ հակասահմանադրական գործողություններ չի եղել, պարզապես ժողովուրդը վերահաստատեց իր իշխանությունը` այս անգամ արդեն դատական իշխանության մասով»,- Հանրայինի եթերում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին դատական համակարգի վերաբերյալ` ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Եթերի ժամանակ նա ընդգծել է, որ ներկայիս դատական կառույցը չի վայելում ժողովրդի աջակցությունը և համարվում է Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը:

«Կարծում եմ, սրանից լավ առիթ չէր էլ կարող լինել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ նման ակցիա իրագործվեց, և ժողովուրդը ցույց տվեց իր վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ: Մենք ասում ենք, որ այս դատական համակարգը արտացոլումն է այն կառումպացված, իշխանագող համակարգի, որ գոյություն ուներ մինչև հեղափոխությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

4363 | 0
Facebook