Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս». Աշոտ Ղուլյան

22:50, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս». Աշոտ Ղուլյան

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են:
     Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը:
     Հետևաբար՝ Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

4230 | 0
Facebook