Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միայն այս դեպքում դատական համակարգը կլինի իրապես անկախ». Ատոմ Մարգարյան

05:15, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Միայն այս դեպքում դատական համակարգը կլինի իրապես անկախ». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատավորին պետք է ընտրի քաղաքացին՝ համընդհանուր ընտրություններով. աբսուրդի ժանրից է, իհարկե, վարչապետ Փաշինյանին մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչ է, թե քաղաքացիներին կոչ է արել փակել դատարանների մուտքերը: Սա ընդամենը քաղաքական քայլ է՝ արմատական դատական ռեֆորմից առաջ: Իսկ որ այդ համակարգը մնացել է հին Հայաստանում ու շարունակում է կիլոմետրերով հեռու մնալ արդարադատությունից, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ի՞նչ քայլեր է պետք անել իրավիճակը փոխելու համար: Ակնհայտ է, որ քայլերը պետք է լինեն ոչ ստանդարտ: Ճիշտ կլինի, որ դատական համակարգի բարձրագույն ղեկավարները (ՍԴ նախագահ, ԲԴԽ նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ և այլն) հրաժարականներ տան: Անհրաժեշտ է Առաջին ատյանի դատավորի պաշտոնը ևս դարձնել ընտրովի. տվյալ վարչական շրջանի յուրաքանչյուր դատավոր պետք է ընտրվի համընդհանուր, հավասար ու ժողովրդավարական ընտրությունների միջոցով՝ 5 տարի ժամկետով տվյալ շրջանի բոլոր ընտրողների կողմից: Միայն այս դեպքում դատական համակարգը կլինի իրապես անկախ ու հակված պատասխանատու և արդարադատ վճիռների: Նաև հարկ է նախատեսել դատավորներին ժամկետից շուտ hետկանչի մեխանիզմ՝ իմպիչմենտի հիման վրա: Այս ամենը իրագործելու համար անհրաժեշտ կլինեն համապատասխան փոփոխություններ երկրի Սահմանադրության մեջ»:

4476 | 0
Facebook