Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վաշինգտոնից հարված՝ Անկարային. դեսպանի ուղերձը՝ Երևանին. «Ժամանակ»

10:35, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
Վաշինգտոնից հարված՝ Անկարային. դեսպանի ուղերձը՝ Երևանին. «Ժամանակ»

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիային դուրս են թողնում ԱՄՆ հետ առևտրի արտոնյալ ռեժիմ ունեցող երկրների ցանկից: Սա ամերիկա-թուրքական հարաբերության մեջ արդեն տևական ժամանակ նկատվող ճգնաժամի հերթական դրսևորումներից է: Այդ ճգնաժամի հարցում առանցքային նշանակություն ստացավ ռուսական C400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու Անկարայի որոշումը, որը արժանացավ Վաշինգտոնի, նաև ՆԱՏՕ-ի սուր քննադատությանը և առաջ բերեց պատժամիջոցի սպառնալիքներ և զգուշացումներ: Իհարկե, ամերիկա-թուրքական հարաբերության ճգնաժամը ամենևին պայմանավորված չէ լոկ այդ ձեռք բերման հանգամանքով, քանի որ խնդիրները շատ ավելի լայն ու խորքային են, և վերջին հաշվով ռուս-թուրքական այդ ռազմատեխնիկական գործարքն է ավելի շուտ բխում խորքային այդ խնդիրներից: Գործարքը առավել հասունացրեց ճգնաժամն ու ամերիկա-թուրքական հարաբերության լարումը:

Թրամփի որոշումը անկասկած լինելու է հարված թուրքական տնտեսությանը, ըստ այդմ՝ նախագահ Էրդողանի դիրքերին: Ու թեև Էրդողանը փորձում է այդ հանգամանքը ներքին օգտագործման համար կիրառել մոբիլիզացիայի համատեքստում, այդուհանդերձ Ստամբուլում ՏԻՄ ընտրությանը նրա կրած պարտությունը հուշում է, որ ԱՄՆ-ի հետ կոնֆրոնտացիայի հետևանքով տնտեսական խնդիրները ամենևին չեն փոխհատուցվում «ռազմահայրենասիրական» քարոզներով: Էրդողանն իհարկե չեղարկեց Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքը, սակայն բանն այն է, որ նա կա՛մ պետք է տեղի տա և համակերպվի դիրքերի թուլացման հետ, կա՛մ գնա էլ ավելի կոշտ բռնապետական վարքագծի: Իսկ այստեղ ամենևին երաշխավորված չէ հաջողությունը, որովհետև այդ տեսանկյունից Թուրքիան մշակութայնորեն բավականին բազմաշերտ էթնոսի վրա հիմնված պետականություն է, և այդ շերտերը պահանջում են իսկապես շատ զգույշ մոտեցումներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի համարում:

6627 | 0
Facebook