Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպանի հանդիպումն անամպ չի անցել. «Հրապարակ»

09:25, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպանի հանդիպումն անամպ չի անցել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել: Ամերիկացիներին նյարդայնացրել են վարչապետի վերջին երկու հակաամերիկյան հայտարարությունները և մշտական դժգոհությունը ֆինանսական աջակցություն չցուցաբերելուց:

Իր հերթին Փաշինյանն էլ պնդել է, որ կարող էին ավելի մեծ օգնություն ցուցաբերել։ Իրավիճակը շտկելու նպատակով կառավարությունում որոշել են մի շարք տարբեր կալիբրի չինովնիկների ուղարկել Վաշինգտոն: Չնայած ԱԳՆ-ն հրաժարվում է նախապես հայտարարել, բայց, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս ԱՄՆ կմեկնի Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակություն կմեկնի նաև ՊՆ-ից ու տնտեսական բլոկի պատասխանատուներից.»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5009 | 0
Facebook