Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ղրիմում 100 տարի առաջ խորտակված նավում որոնում են Այվազովսկու կտավները

00:20, կիրակի, 12 մայիսի, 2019 թ.
Ղրիմում 100 տարի առաջ խորտակված նավում որոնում են Այվազովսկու կտավները

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը հրապարակել է տեսանյութ, որը տրամադրել է «Նեպտուն» գիտարշավի ղեկավար Ռոման Դունաևը։ Այնտեղ պատկերված են գիտարշավի աշխատանքները Ղրիմի առափնյա հատվածում, որտեղ ավելի քան 100 տարի առաջ խորտակվել է «Գեներալ Կոցեբու» նավը: Ենթադրվում է, որ նավում ի թիվս այլ կտավների, գտնվել են Այվազովսկու նկարները։ Նավը ներկա պահին գտնվում է թերակղզու արևմտյան հատվածում՝ Թարհանկուտից 12 մղոն հեռավորության վրա, 40 մետր խորության տակ։

Գտածոներն առայժմ ջրից դուրս չեն բերվի, որպեսզի դրանք չվնասվեն:

Ղրիմում 100 տարի առաջ խորտակված նավում որոնում են Այվազովսկու կտավները
10089 | 0
Facebook