Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ունենք 15 միլիոն դոլարից ավելի խոստում». Հայկակ Արշամյան

23:55, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
«Ունենք 15 միլիոն դոլարից ավելի խոստում». Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշել է, որ վերջին շրջանում հիմնադրամում շատ փոփոխություններ են եղել և այժմ հիմնադրամը նոր ռազմավարություն ունի. «Ռազմավարությունը ուղարկվել է թե՛ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, թե՛ հիմնադրամի տարածքային մարմինների ղեկավարներին. աշխարհի շուրջ 20 երկրների տարածքային մարմինների մասին է խոսքը»,- Հանրայինի եթերում ասել է Արշամյանը:

Նրա խոսքով՝ ռազմավարության հիմնական կորիզը հիմնադրամի փոքր մոդելի շուրջ համահայկական ցանցի ստեղծումն է. «Մենք փորձում ենք բարեգործությունից կամ գոյատևումից անցնել զարգացման: Բովանդակության առումով պետք է փոփոխություններ լինի: Հիմնադրամը ենթակառուցվածքներ իրականացնող ինստիտուտից պետք է վերածվի ավելի բովանդակային ծրագրեր իրականացնող համահայկական կառույցի: Դրա իրականացումը կախված է մեծ համահայկական ցանցի ստեղծումից»,-եթերի ընթացքում նշել է գործադիր տնօրենը:

Հայկակ Արշամյանը փաստում է, որ հեղափոխությունից հետո սփյուռքում հասարակության մոտիվացիան բավականին բարձրացել է: Ըստ բանախոսի՝ դրա վառ ապացույցը այս տարի հեռուստամարաթոնից և դրանից հետո հանգանակված գումարներն են եղել: «Եթե անցած տարվա հեռուստամարաթոնին 12 միլիոն դոլար էր խոստացվել և հավաքվեց 7 միլիոն, ապա այս մարաթոնին և դրան հաջորդած երեք ամիսների ընթացքում մենք ունենք արդեն 15 միլիոնից ավել խոստում և այդ գումարների մեծ մասն արդեն հավաքագրվում է»,- ասել է նա:

3115 | 0
Facebook