ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին մտադիր է գնալ Կիև, որպեսզի ընթացք տա 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Քլինթոնի օգտին տեղի ունեցած միջամտության հետաքննությանը: Իր ուղևորության մասին նա հայտնել է The New York Times-ին:
Հետաքննությունը նախաձեռնել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն: Փաստաբան Ջուլիանին հայտնել է, որ հանդիպելու է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որպեսզի պարզի, թե արդյոք դեմոկրատները 3 տարի առաջ, Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի նախընտրական շրջանում համագործակցե՞լ են ուկրաինացի պաշտոնյաների հետ:
Թրամփի փաստաբանը նաև մտադիր է հետաքննել գալիք նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից, դեմոկրատ և նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդուն, ով վերջերս հայտնվել էր սկանդալում: Ջուլիանին պետք է նաև հետաքննություն անցկացնի Ուկրաինայում, օլիգարխին պատկանող գազային ըկերությունում, քանի որ Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի անունը կապվում է նաև այդ ընկերության հետ:
Առաջիկա շաբաթվա ընթացքում Ջուլիանին ծրագրում է Ուկրաինա մեկնել, բայց տեղյակ չէ, թե արդյոք Թրամփը հանդիպելո՞ւ է Զելենսկու հետ:
Ավելի վաղ, Թրամփը խոստացել էր հետաքննել Ուկրաինայի հետ Քլինթոնի ունեցած «խոսակցությունը»: