Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել են Հարիի ու Մեգանի որդու առաջին լուսանկարները

17:20, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
Հրապարակվել են Հարիի ու Մեգանի որդու առաջին լուսանկարները

Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց երկու օրական որդու հետ Վինդզորյան պալատում հայտնվել են լրատվամիջոցների տեսախցիկների առջև: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի որդին ծնվել է երկուշաբթի առավոտյան՝ ժամը 5:26-ին: «Նա շատ քաղցր բնավորություն ունի, իսկապես հանգիստ է»,- ասել է Սասեքսի դքսուհին: Լրատվամիջոցների այն հարցին, թե ում է նման երեխան, Մեգանը ծիծաղելով պատասխանել է. «Մենք մինչև հիմա փորձում ենք դա հասկանալ»: «Բոլորն ասում են, որ նոր ծնված երեխաներն արտաքնապես փոփոխությունների են ենթարկվում ծնվելուց շաբաթներ կամ ամիսներ անց: Բայց նրա տեսքն օրեցօր փոխվում է»,- նշել է արքայազն Հարին:

9608 | 0
Facebook