Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի ներկայությունը քաղաքական թոք շոու կոչվող այդ ռուսական աղբանոցում պարզապես խայտառակություն է: Եթե գնար «Կիսաբաց լուսամուտներին» մասնակցեր, ավելի քիչ խայտառակ վիճակ կլիներ: Նույնիսկ ռուսական քարոզչամեքենայի հիերարխիայում է այդ հաղորդումը ամենացածր աստիճանի վրա գտնվում: Որևէ իրեն հարգող երկրի ղեկավար չի կարող այդ մակարդակի հաղորդման ու այդ մակարդակի «լրագրողների» հրավերը ընդունել: Չեմ հասկանում, Փաշինյանի թիմում Ռուսաստանով զբաղվող մի նորմալ պրոֆեսիոնալ չկա՞, ով կարող է այսպիսի պրիմիտիվ բաներ բացատրել նրան»: