Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀՇ-ական մի շարք անդամներ փորձում էին խոչընդոտել այդ գործն առաջ տանելու իմ ջանքերը»․ Հմայակ Հովհաննիսյան

12:25, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«ՀՀՇ-ական մի շարք անդամներ փորձում էին խոչընդոտել այդ գործն առաջ տանելու իմ ջանքերը»․ Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր ունկնդրեցի Հ1-ում հանգրվանած Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Լևոն Զուրաբյանի հետ և զարմացա, որ նույնիսկ այս խորհրդավոր օրը մարդիկ չեն խորշում խեղաթյուրել պատմությունը: Բացահայտ սուտ է, որ ՀՀՇ-ական վարչախումբն է հասել 1995-ին Ռուսատանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունմանը, որով ՌԴ-ն՝ առաջինը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետություններից, ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանության ոճիրը: Ճիշտ հակառակը՝ ՀՀՇ-ական վարչախումբի մի շարք առանցքային անդամներ փորձում էին խոչընդոտել այդ գործն առաջ տանելու իմ ջանքերը, ինչի մասին ես հայտարարել եմ 1994-ի դեկտեմբերին, երբ ՌԴ Պետդումայում աշխատանքի անցնելու նպատակով Մոսկվա մեկնելիս ինձ օդանավակայանում խուզարկեցին, առգրավելով ցեղասպանության պատմության թեմայով իմ գրառումներն ու Հայաստանի քաղաքագետների միության արխիվից փաստագրական նյութերի պատճենները: Եվ դա ամենևին էլ պատահական չէր, քանզի Լևոն Տեր-Պետրոսյանի վարչախումբը գտնում էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն չպետք է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մասը կազմի, այլ նույնիսկ չպետք է խրախուսվի ոչ պաշտոնական մակարդակով, որպեսզի չխոչընդոտի Թուրքիայի հետ լեզու գտնելու իրենց կողմից հռչակված գերնպատակին: Այդ դաժան պայմաններում ի՛նչ մաքառումներ ու տանջանքներ եմ վերապրել, ի՛նչ դիմադրություններ եմ հաղթահարել այս կարևոր արդյունքին հասնելու ճանապարհին, և հիմա այդ ստախոս Հ1-ի օգնությամբ պատմությունն անամոթաբար խեղաթյուրվում է...»։

3032 | 0
Facebook