Շրի Լանկայի մայրաքաղաքում գտնվող Cinnamon Grand և Shangri-La հյուրանոցներում իրականացված պայթյուններն իրականացրել են երկու հարազատ եղբայրներ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նրանք 20 տարեկանից փոք-ինչ մեծ են եղել, նրանց հայրը համեմունքների վաճառքով զբաղվող բիզնեսմեն է:
Ընդ որում, երբ ոստիկանները ժամանել են նրանց տուն, եղբայրներից մեկի կինը պայթյուն է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել են ինքը և իր 2 երեխաները, ինչպես նաև՝ 3 իրավապահ:
Հայտնի է նաև, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Amaq գործակալությունը հրապարակել է լուսանկար, որում, ինչպես գրում է աղբյուրը, պատկերված են ահաբեկչություններն իրականացրած 8 մահապարտները:
Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած մահապարտ ահաբեկիչները
Նրանցից միայն մեկի դեմքն է բաց, հաղորդվում է, որ հենց նա է ահաբեկիչներին ոգեշնչողը՝ իմամ Զահրան Հաշիմը:
Ահաբեկիչներին ոգեշնչողը՝ իմամ Զահրան Հաշիմը
Նշենք, որ ավելի վաղ Շրի Լանկայում տեղի ունեցած արյունարբու ահաբեկչութան պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԴԱԻՇ-ը: Թիրախը եղել են քրիստոնյաներն ու այն երկրների քաղաքացիները, որոնք մասնակցություն են ունեցել ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին:
Ապրիլի 21-ին Շրի Լանկան ցնցած 8 պայթյունների ընդհանուր զոհերի թիվը հասել է 321-ի, ավելի քան 520 մարդ վիրավոր է:
Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի հուղարկավորությունը
Զոհերի թվում կան 35 արտասահմանցիներ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Գերմանիայի քաղաքացիներ:
Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի հուղարկավորությունը