Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիայի ԿԸՀ-ն մերժել է երկու կուսակցությունների ներկայացրած` զավեշտի հասնող բողոքը ». Կարեն Հովհաննիսյան

21:50, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
«Թուրքիայի ԿԸՀ-ն մերժել է երկու կուսակցությունների ներկայացրած` զավեշտի հասնող բողոքը ». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի ԿԸՀ-ն մերժել է իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության և «Ազգայանական շարժում» ազգայնական կուսակցության բողոքին ընթացք տալու դիմումը: Այս երկու կուսակցությունները, որոնք ընտրություններին հանդես էին գալիս դաշինքով, դիմել էին ԿԸՀ-ին, որպեսզի ԿԸՀ-ն չեղյալ համարի այն Ստամբուլի 14 712 ընտրողների մասնակցությունը ընտրությանը, ովքեր մեղադրվում են Ֆեթուհալիստական լինելու մեջ: ԿԸՀ-ն այս` զավեշտի հասնող բողոքը մերժել է, քանի որ Թուրքիայում գոյություն չունի մի օրենք, որով որևէ մեկ քաղաքացու կարգելվի իրացնել իր սահմանադարական իրավունքը':

2150 | 0
Facebook