Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթարի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից 

19:40, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Վթարի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից 

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վթարվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
     Ներկայում Գեղարքունիքի մարզի շուրջ 10-12 բնակավայրեր մասամբ կամ ամբողջությամբ զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից:
     Մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից վթարի վերացումը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը միջոցներ է ձեռնարկում դիզել-գեներատորի միջոցով հեռարձակման սարքավորումների էլեկտրասնուցումն ապահովելու ուղղությամբ:

3002 | 0
Facebook