Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հորդառատ անձրևները սպառնում են տաճարին

22:20, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Հորդառատ անձրևները սպառնում են տաճարին

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներով զբաղվող ճարտարապետները շտապում են ծածկել տաճարը, քանի դեռ անձրևը պատմական հուշակոթողին վերջնական վնաս չի հասցրել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում սպասվում է անձրև ու ամպրոպ: Եկեղեցու կամարը, որը հրդեհի հետևանքով մասամբ փլուզվել էր, մեկ այլ խնդրի առաջ է կանգնել: Ճարտարապետները մտահոգություն ունեն, որ հորդառատ անձրևները կարող են հանգեցնել տաճարի հետագա փլուզմանը: Տաճարը պաշտպանելու նպատակով, արդեն իսկ կառուցվում է մեծ «հովանոց», որը մինչև վերանորոգման աշխատանքների ավարտը, կպահպանի այն:

5607 | 0
Facebook