Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սավչենկոն խոստացել է աջակցել Զելենսկիին

16:30, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Սավչենկոն խոստացել է աջակցել Զելենսկիին

Ուկրաինայում ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ կիսում է նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու առաջադրած նախընտրական ծրագրի դրույթները և չի պատրաստվում հակառակվել դրանց. «Ես չեմ լինի ընդդիմության մեջ: Ինձ համար բավական էր ընթերցել թեկնածուի ծրագիրը: Այնտեղ կային բազմաթիվ կետեր, որոնք ես դեռ 3 տարի առաջ էի առաջադրել»,- մեջբերում է Интерфакс-Украина-ն:

Սավչենկոյի խոսքերով, ինքը «տեսել է Զելենսկիի ծրագրում այն, ինչ պետք է լիներ» և այն «պետք է պաշտպանել»:

Այնուամենայնիվ, ժողովրդական պատգամավորը նշել է, որ կան հարցեր, որոնցում ինքը ընդդիմանալու է Զելենսկիին:

3863 | 0
Facebook