Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ բռնցքամարտիկները կպայքարեն ոսկե մեդալների համար

21:40, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Հայ բռնցքամարտիկները կպայքարեն ոսկե մեդալների համար

Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթանում է Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարը, մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ալժիրի, Հունգարիայի, Ավստրիայի, Լատվիայի և Իսրայելի բռնցքամարտիկները: Մրցավայր մեկնած բոլոր 6 հայ բռնցքամարտիկները հայրենիք կվերադառնան մեդալներով՝ ընդ որում նրանցից 5 դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր ոսկե մեդալների համար: Կիսաերզափակչում 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ ուկրաինացի Անդրեյ Եֆիմովիչի նկատմամբ : 56 կգ քաշային կարգում Ժիրայր Սարգսյանը հաղթանակ տոնեց Օլեգ Չուլիաչեևի նկատմամբ: Հայ մարզիկներից հաղթանակներ տոնեցին նաև 64 կգ քաշային Կարեն Տոնականյանը և 69 կգ Գուրգեն Մադոյանը: Մեր մյուս մարզիկները Աշոտ Մխիթարյանն ու Գոռ Ներսիսյանը հավասար պայքարում զիջեցին իրենց մրցակցիներին ու հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալներով: Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչները կկայանան ապրիլի 20-ին:

| | |
1045 | 0
Facebook