Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուդանի ճգնաժամը. նախկին նախագահ Օմար ալ Բաշիրը տեղափոխվեց բանտ

15:50, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Սուդանի ճգնաժամը. նախկին նախագահ Օմար ալ Բաշիրը տեղափոխվեց բանտ

Սուդանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից մի քանի օր անց նախկին նախագահ Օմար ալ Բաշիրը տեղափոխվել է Քոբարի ամենաանվտանգ կալանավայր. նա գտնվում է բանտի մեկուսարանում, գրում է BBC-ն:

Նախկին նախագահը խիստ հսկողության ներքո մինչ օրս գտնվում էր նախագահական նստավայրում:

Հիշեցնենք, որ Սուդանում անցկացվող բողոքի ակցիաները հինգշաբթի հանգեցրին նախագահ Բաշիրի ձերբակալմանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը Բաշիրի ձերբակալման մասին որոշում էր կայացրել՝ հիմք ընդունելով վերջինիս մեղավորությունը Դարֆուրում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեջ:

4407 | 0
Facebook