Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մշակույթի նախկին նախարարների աշխատանքը դարձել էր մահացած արվեստագետի պանիխիդայի մենյուն կազմելը». Ն. Զոհրաբյան

13:20, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Մշակույթի նախկին նախարարների աշխատանքը դարձել էր մահացած արվեստագետի պանիխիդայի մենյուն կազմելը». Ն. Զոհրաբյան

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագծի վերաբերյալ քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձավ հատկապես Մշակույթի նախարարության միավորմանը. «Եթե ՀՀ-ն ունի եզակի մրցունակ բրենդ համաշխարհային շուկայում, ապա դա մեր մշակույթն է: Եթե նախկին որոշ նախարարներ մշակույթի ոլորտի քաղաքակության հիմնաքար համարել են մահացած որևէ հայտնի արվեստագետի պանիխիդայի մենյուն կազմելը, դա պատճառ չպիտի լիներ մշակույթի նախարարության դուռը փակելու համար»:

3595 | 0
Facebook